ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշել է, որ կողմերը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում շոշափվելիք հարցերն ու թեմաները:

«Հանդիպման շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, հետխորհրդային տարածքի մյուս Համագործակցության պետությունների միջև էլ երբեմն հակամարտություններ են ծագում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում», – ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print