Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ընթացքում

Նա բացատրել է, որ ցանկանում է լսելի դարձնել «խաղաղության և հանդուրժողականության ուղերձը» և հասնել Ուկրաինային տարածքների վերադարձի։

Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական հրատարակություններին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Այո, մենք դա կխնդրենք», – ասել է նա:

Մակրոնը նշել է, որ սպիտակ դրոշի ներքո Օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների ելույթները «շատ ուշադիր վերահսկվելու են», որպեսզի «մարզիկներից ոչ մեկը չօգտվի այս իրավիճակից»։

Նա բացատրել է, որ ցանկանում է լսելի դարձնել «խաղաղության և հանդուրժողականության ուղերձը» և հասնել Ուկրաինային տարածքների վերադարձի։

Նշենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Դեկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարել էր ռուս և բելառուս մարզիկների՝ խաղերին բացառապես չեզոք կարգավիճակով մասնակցելու մասին․ նրանց կարգելվի իրենց երկրների հետ որևէ կապ ցույց տալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print