Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա. Թրամփ

Թրամփը պնդել է, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:

Հանրապետականը, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:

Թրամփն այս մասին ասել է այն ժամանակ, երբ խոստացել է «100% մաքսատուրք» սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար՝ պնդելով, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print