«Կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ, բայց այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»
ՌԴ գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը։
Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
«Կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ, բայց այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»,–ասել է ՌԴ առաջնորդը՝ շեշտելով, որ համաձայնել է միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին չպետք է վերադառնա ՌԴ։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի ԻԿ-3 «Բևեռային գայլ» գաղութում։