Ռուսական հեռուստաալիքների հարցով Մոսկվայում կոնսուլտացիաներ են ընթանալու. նախարար

Նախարարը նաև հայտնեց, որ հստակ որոշված օր կա քննարկումների համար, բայց չհրապարակեց ամսաթիվը։

«Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է կարգավորվելու ռուսական հեռուստաալիքների հարցը

Նախարարի խոսքով՝ լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից․ «Այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերին, առհասարակ, պետության, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի հույզերի և արժանապատվության նկատմամբ»։

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև նման հաղորդումների վերահսկողություն կամ կանխարգելում, չեն աշխատում․ «Սա հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ։ Սա հաշվի ենք առնելու և ռուս գործընկերներին որպես փաստարկ  ներկայացնելու ենք»։

Նախարարը նաև հայտնեց, որ հստակ որոշված օր կա քննարկումների համար, բայց չհրապարակեց ամսաթիվը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print