Բայրամովն ընդունել է Լուի Բոնոյին

Բայրամովն ու Բոնոն քննարկել են տարաժաշրջանում առկա իրավիճակը։

Այսօր՝ 2024 թվականի մարտի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print