Կանադայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին

Վերջին ամիսների հարցումները ցույց են տալիս, որ կանադացիներն աճող դժգոհություն են զգում Թրյուդոյի կառավարության նկատմամբ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որի նկատմամբ դժգոհությունը կանադացիների շրջանում զգալի աճել է, խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարական տալու մասին:

Ինչպես նշում է BBC-ն, նա այս մասին ասել է Radio-Canada-ին տված հարցազրույցում:

«Ես ամեն օր մտածում եմ հեռանալու մասին: Սա խելահեղ աշխատանք է, որը ես անում եմ՝ կատարելով անձնական զոհաբերություններ: Իհարկե, դա չափազանց դժվար է: Երբեմն դա շատ դժվար է», – ասել է Թրյուդոն, որը պաշտոնավարում է 2015 թվականից:

52-ամյա Թրյուդոն ընդգծել է, որ ինքը քաղաքականություն է մտել «ոչ հանրաճանաչ լինելու, ոչ անձնական պատճառներով, այլ քանի որ ուզում է ծառայել և գիտի, որ ինչ-որ բան ունի առաջարկելու»:

Վերջին ամիսների հարցումները ցույց են տալիս, որ կանադացիներն աճող դժգոհություն են զգում Թրյուդոյի կառավարության նկատմամբ՝ հիասթափված լինելով այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանների մատչելիությունը և ապրուստի արժեքը: Կառավարող լիբերալները երկնիշ թվերով ետ են մնում հիմնական ընդդիմություն համարվող  պահպանողականներից:

Կանադայի հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է անցկացվեն 2025 թվականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print