🎥Քաղաքացին քար է նետել ՀՀ կառավարության շենքի ուղղությամբ

Կարմիրբերետավորները բերման են ենթարկել տղամարդուն։

Երիտասարդ տղամարդը կառավարության շենքի ուղղությամբ քար է նետել, ինչի հետևանքով պատուհաններից մեկը կոտրվել է ։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը։

Կայքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ անցկացնում, ապա տանում։

Կարմիրբերետավորները բերման են ենթարկել տղամարդուն։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից կառավարության շենքի ճակատային հատվածի բոլոր մուտքերի դռներն ու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print