Պուտինը ձայների 87,28%-ով հաղթել է նախագահական ընտրություններում

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,8579%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,20%-ը:

ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո ձայների 87,28%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,8579%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,20%-ը:

Հեռավար էլեկտրոնային քվեարկությունից օգտված ընտրողների շրջանում ՌԴ գործող նախագահը ստացել է քվեների 87,4%-ը՝ Մոսկվայի ու Կալինինգրադի տվյալները չհաշված։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print