18 տարեկանից ինտեգրվել է կոմբինատի մեծ կոլեկտիվին և ասում է հետ հայացք ձգելով միայն գիտակցում ես մի ամբողջ կյանք, 46 աշխատանքային տարիներ անցել են ակնթարթի պես:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատմում է իր վաստակաշատ աշխատողի` Ռիտա Նազարյանի մասին, ով ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից:
18 տարեկանից ինտեգրվել է կոմբինատի մեծ կոլեկտիվին և ասում է հետ հայացք ձգելով միայն գիտակցում ես մի ամբողջ կյանք, 46 աշխատանքային տարիներ անցել են ակնթարթի պես: Բոլորովին դժվար չէ աշխատել կանանց կոլեկտիվում, համերաշխությունն ու պատասխանատվությունը գործի նկատմամբ հենց այն հիմնասյուներն են, որոնք կապում են մեկ ընդհանուր նպատակ հետապնդող գործընկերներին: Համեմատել իհարկե ճիշտ չէ այն տարիների աշխատանքն ու պայմանները ներկայիս հետ: Հիմա ժամանակակից սարքավորումներով են աշխատում, ինչը բավական դյուրին է դարձնում գործը, ավելի անվտանգ ու նաև` հաճելի:
Տարիները չեն հոգնեցրել տիկին Ռիտային. հիմա էլ գործի մեջ է նույն տեմպով ու եռանդով, ինչի մասին նաև վկայում են գործընկերներն ու անմիջական ղեկավարները:



