Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Տավուշում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ վարչապետն ասել էր, որ «եթե զիջումների չգնանք, շաբաթվա վերջ պատերազմ կսկսի»։
«Ինչի են հասցրել գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում ներկա իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը», – գրել է Զախարովան իր տելեգրամյան էջում։