Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է svoboda.org կայքը:
ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց և կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է svoboda.org կայքը:
Մոտ 30 ֆիզիկական և իրավաբանական անձ կենթարկվի սահմանափակումների. թե կոնկրետ ովքեր են ներառվելու պատժամիջոցների ցուցակում, դեռևս չի հաղորդվում։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։