Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել. Ստոլտենբերգ

Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից է Կոսովոյի առաքելությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ է հանդես եկել։ Ստոլտենբերգը իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցերին․

«Բարձր եմ գնահատում Ձեր միանշանակ հանձնառությունը ժողովրդավարությանն ու խաղաղությանը։ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից է Կոսովոյի առաքելությունում։ Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկեցինք կայունության կարևորությունը Հարավային Կովկասում։ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո», – նշել է Ստոլտենբերգը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print