Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում մարտի 17-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 87,34 տոկոս ձայնով։
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորե՞լ է Վլադիմիր Պուտինին՝ նախագահի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ»,- NEWS. am-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ «Այո, նախագահ Քոչարյանը երեկ շնորհավորել է նախագահ Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- հարցին ի պատասխան նշել է Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում մարտի 17-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 87,34 տոկոս ձայնով։