Պետական բյուջեից աջակցությունը համայնքներին հիմնականում կտրամադրվի դոտացիաների տեսքով:
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024թ.-ին պետական բյուջեից համայնքներին հատկացնել շուրջ 116 մլրդ դրամ, ինչը մոտ 5%-ով ավել է, քան 2023թ.-ի համար Կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 43%-ով ավել է, քան 2020թ.-ինը։
Պետական բյուջեից աջակցությունը համայնքներին հիմնականում կտրամադրվի դոտացիաների տեսքով: Դոտացիաների տրամադրման նպատակով 2024թ.-ի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 85 մլրդ դրամ։
Կառավարությունը ծրագրում է համայնքներին կապիտալ սուբվենցիաների տրամադրման նպատակով 2024թ.-ի պետական բյուջեից հատկացնել 24 մլրդ դրամ։
ՀՀ ՖՆ