Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 8-ին առանց տեղումների եղանակը կպահպանվի, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սյունիքում, Լոռիում և Տավուշում սպասվում է խիտ ամպամածություն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Սյունիքի հովտային և նախալեռնային հատվածներում հոկտեմբերի 8ին ջերմաստիճանը կտատանվի +18․․․+25 °C։