Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Ուկրաինայի համար պայքարը մնում է մեր ժամանակի գլխավոր գործերից մեկը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Տիկնայք և պարոնայք, եկեք չխաբենք ինքներս մեզ: Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Սակայն, ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք կանգնենք Ուկրաինայի կողքին և տանք նրան այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», – ասել է Օսթինը:

Ըստ պաշտոնյանի՝ բոլորը պակաս ապահով կլինեն, եթե Պուտինը հասնի իր ուզածին:

«Այդ իսկ պատճառով Ուկրաինայի համար պայքարը մնում է մեր ժամանակի գլխավոր գործերից մեկը», – հավելել է  ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print