Ֆրանսիան 2,000 զինվոր է պատրաստել Ուկրաինա ուղարկելու համար․ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար

Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Ֆրանսիան պատրաստում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։

Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նրա խոսքերը մեջբերել է գաղտնի ծառայության մամուլի բյուրոն։Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկայիս ղեկավարությունը թքած ունի հասարակ ֆրանսիացիների մահվան և գեներալների մտահոգությունների վրա։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն՝ արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ»,- նշել է վարչության պետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print