Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը կարճվել է

Նախաքննության մարմինը հանցակազմի բացակայության հիմքով կարճեց լրագրողի և ԵՊՀ դասախոսի նկատմամբ հարուցած քրգործը։

Լրագրող Դավիթ Սարգսյանը հայտնում է, որ նախաքննության մարմինը վճռել է հանցակազմի բացակայության հիմքով կարճեց նրա և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակպոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը․

«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը։

Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին․․․

Հ․Գ․ Հագուստի գող Դիանա Գալոյանն այսօր ազատվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից, պատրաստվի Մայր բուհի կենտրոնական մասնաշենք համալսարանականների վրա կարմիրբերետավորներ բերող Հովհաննես Հովհաննիսյանը»,- գրել է Սարգսյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print