Շինաշխատանքները կավարտվեն 2026 թվականին։
Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է նաև ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ ու ծանոթացել այստեղ մեկնարկած՝ սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքներին (18 միլիոն 495 հազար եվրո), հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Շինաշխատանքները կավարտվեն 2026 թվականին․ արդյունքում կունենանք ժամանակակից անցակետ:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ ՊԵԿ-ը՝ ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:
Սյունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը։