Ինչ է ցանկանում ստանալ Հ․ Կորեան Ռուսաստանից

Հյուսիսային Կորեան անվճար ռազմական օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին և արդեն առնվազն զենքով բեռնված 10 հազար կոնտեյներ է ուղարկել հյուսիս։

Հյուսիսային Կորեան, հավանաբար, ցանկանում է Ռուսաստանից բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա ստանալ՝ իր զենքը Մոսկվային մատակարարելու փոխարեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի Հյուսիսային Կորեայի հարցերով զբաղվող ամերիկացի պաշտոնյա Չոնգ Պակը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան անվճար ռազմական օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին և արդեն առնվազն զենքով բեռնված 10 հազար կոնտեյներ է ուղարկել հյուսիս։

«Կա առնվազն 10,000 կոնտեյներ, որ ԿԺԴՀ-ից գնացել է Ռուսաստան: Անկասկած, կան բաներ, որոնք ԿԺԴՀ-ն ցանկանում է փոխարենը», – ասել է Չոնգ Պակը:

Նա նաև ենթադրել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, հետաքրքրված է «երկիր-օդ» դասի հրթիռներով և ռուսական զրահատեխնիկայով:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստագրել է Ուկրաինայի վրա օդային հարձակումների ժամանակ ռուսական զորքերի կողմից Հյուսիսային Կորեայից հրթիռների կիրառումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print