ԱԺ-ն վավերացրեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները, անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեչությունների կողմից կդիտարկվեն որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններ:

Ազգային ժողովը մարտի 20-ի նիստի մեկնարկին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:

Խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրերի թվում են «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները, անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեչությունների կողմից կդիտարկվեն որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերից է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրությունը թույլատրել հանրային մուլտիպլեքսում 24:00-ից առավոտյան 06:00-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print