Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Մարտի 20-ին՝ ժամը 12։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար», – նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։