Հստակեցվում է նաև, որ փակման արարողությանը չեզոք մարզիկների մասնակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։
Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիություն ունեցող մարզիկներին կարգելվի մասնակցել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։
Նշվում է, որ ՄՕԿ գործադիր խորհուրդը անցյալ տարի որոշում է կայացրել, որ ռուս և բելառուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել խաղերին որպես չեզոք մարզիկներ՝ առանց ուղեկցող ազգային դրոշի կամ օրհներգի։ Երեքշաբթի օրը կոմիտեն չեզոք մարզիկների համար սահմանեց մի շարք կանոններ:
Սահմանվել է, որ չեզոք մարզիկները, որոնք կլինեն ռուսներ և բելառուսներ, չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ պատվիրակությունների շքերթին, քանի որ նրանք անհատական մարզիկներ են։
Հստակեցվում է նաև, որ փակման արարողությանը չեզոք մարզիկների մասնակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ռուսաստանն ու Բելառուսն այնտեղ թիմային մարզաձեւերում պայքարի մեջ չեն մտնի։ Բայց բելառուս և ռուս մարզիկները անհատական մրցումներում հանդես կգան «չեզոք» կարգավիճակով։