Սբ․ Զատիկին ընդառաջ ձվի շուկան կվերահսկվի

ՍԱՏՄ-ն վերահսկողության արդյունքները կամփոփի և կհրապարակի։

2024 թ․ մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, տոնակատարությանն ընդառաջ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով։

«Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:

Նաև հորդորում ենք բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print