Բաքուն՝ հակաիրանյան կոալիցիայի բաստիոն․ Ազգ

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի մայրաքաղաքը դարձավ Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ հակաիրանյան այլ երկրների ներկայացուցիչների խորհրդապահական կամ բացահայտ այցելությունների ժամադրավայր: Միջազգային լրատվամիջոցներին հայտնի այցելություններից առավել ուշագրավ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի (այս մասին առանձին՝ մեր 2-րդ էջում), Թուրքիայի ՊՆ Ուլուսու-Աքարի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ իշխան եւ արտգործնախարար Ֆայսալ բըն Ֆարհան ալ-Սաուդի ժամանումն էր Բաքու եւ հանդիպումները Ադրբեջանի ռազմասահմանային գերատեսչության բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Դժվար չէ կռահել, որ այդ եւ այլ երկրներ, օգտվելով ներիրանյան խռովություններից եւ, առավել կարեւոր՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Իրանի հետ լայն բացված սահմանային գծի հնարավորություններից, ծրագրում են casus belli (լատիներեն՝ պատերազմի պատճառ) սադրել Թեհրանի դեմ: Կհաջողվի՞ Իրանին խուսանավել:             

Ավելի մանրամասն՝ թերթի 07․10․2022թ․ համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print