Հոկտեմբերի 8-ին վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել․ այրվել է բեռնատար գնացքի վառելիքով լի բաքը, որի հետևանքով երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, տուժածներ չկան։ Կերչի նեղուցում նավագնացությունը չի դադարեցվել:
ՌԴ ԱԻՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 250 մարդ, գործի է դրվել 70 միավոր տեխնիկա։
«Ղրիմի կամրջի վրա դիզելային վառելիքով երկաթուղային շարժակազմի հրդեհը մարվել է, այս պահին բաց այրում չի նկատվում: Մարմանը ներգրավված է 250 մարդ, 70 միավոր տեխնիկա։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ», – նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։