Էդուարդ Սպերցյանը Կլաուդինյոյի («Զենիթ», Բրազիլիա) եւ ակումբակից Մատվեյ Սաֆոնովի հետ իսում է 2-4-րդ տեղերը՝ 18 միլիոն եվրո։
Transfermarkt-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Կլաուդինյոյի («Զենիթ», Բրազիլիա) եւ ակումբակից Մատվեյ Սաֆոնովի հետ կիսում է 2-4-րդ տեղերը՝ 18 միլիոն եվրո։
1. Վենդել («Զենիթ», Բրազիլիա)՝ 22 միլիոն եվրո
2-4. Կլաուդինյո («Զենիթ», Բրազիլիա)՝ 18 միլիոն եվրո
2-4. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Հայաստան)՝ 18 միլիոն եվրո
2-4. Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», Ռուսաստան)՝ 18 միլիոն եվրո
5. Դուգլաս Սանթոս («Զենիթ», Բրազիլիա)՝ 15 միլիոն եվրո
6. Վիլմար Բարիոս («Զենիթ», Կոլումբիա)՝ 14 միլիոն եվրո
7-10. Արթուր Գիմարայնս («Զենիթ», Բրազիլիա)՝ 12 միլիոն եվրո
7-10. Կոնստանտին Տյուկավին («Դինամո Մոսկվա», Ռուսաստան)՝ 12 միլիոն եվրո
7-10. Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ, Ռուսաստան)՝ 12 միլիոն եվրո
7-10. Ջոն Կորդոբա («Կրասնոդար», Կոլումբիա)՝ 12 միլիոն եվրո