Լարսը բացվել է բեռնատարների համար

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա:

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Նշենք, որ ճանապարհն այսօր առավոտյան էր փակվել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print