Ինստագրամյան որոշ օգտատերեր ենթադրել են, որ լուսանկարները կարող են մշակված լինել՝ կասկածելով, որ 46-ամյա նախագահը կարող է այդպիսի բիցեպսներ ունենալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարիչն ինստագրամյան էջում երկու լուսանկար է հրապարակել, որոնք արվել են երկրի ղեկավարի՝ բռնցքամարտով զբաղվելու ժամանակ: Սևուսպիտակ կադրերում Ֆրանսիայի նախագահը հարվածում է տանձիկին՝ ցույցադրելով տպավորիչ մկանները, գրում է BBC-ն:

Ինստագրամյան որոշ օգտատերեր ենթադրել են, որ լուսանկարները կարող են մշակված լինել՝ կասկածելով, որ 46-ամյա նախագահը կարող է այդպիսի բիցեպսներ ունենալ: Նրանք շտապել են հրապարակել Մակրոնից այլ լուսանկարներ, որոնցում նախագահի թևերը զգալի բարակ են:
Մյուսները կատակել են, որ, հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-ֆրանսիական լարված հարաբերություններն ու Ուկրաինա զորք ուղարկելու հավանականության մասին Մակրոնի հայտարարությունները, վերջինս պատրաստվում է 71-ամյա Վլադիմիր Պուտինի դեմ կռվի: