Գաբրիել Ատալը նաև քննադատել է Ռուսաստանի «ինքնագոհ դիրքորոշումը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և «իրականում հավանություն է տվել» դրան: «Այսպես կոչված» խաղաղապահ «ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը ամրապնդվի»
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար, այն սկզբունքները, որոնք Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»: Ռուսաստանը «ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով միջազգային քրեական դատարանին» և «պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը», հավելել է Ֆրանսիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։
Գաբրիել Ատալը նաև քննադատել է Ռուսաստանի «ինքնագոհ դիրքորոշումը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և «իրականում հավանություն է տվել» դրան: «Այսպես կոչված» խաղաղապահ «ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը ամրապնդվի», – հավելել է նա:
Գաբրիել Ատալը նաև հավելել է, որ Ադրբեջանից պահանջել է «հետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից»՝ գնահատելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ինքն է ընդունել, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետում»: «Այսօրվա խնդիրն է օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», – ասել է նա: