Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։

Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print