Զինված ավազակային հարձակում. Քաղաքացին գլխի մասում վնասվածք է ստացել

Քաղաքացուց հափշտակել են գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:


Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ:

Գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:

Քաղաքացուց հափշտակել են գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print