Կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

«Ծիածան» մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցը գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցը գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

«Մասնավորապես՝ խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print