Մեղրի համայնքի 9 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք կվերանորոգվի։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և Մեղրու համայնքապետարանի միջև օրերս է պայմանագիր կնքվել, որի շրջանակում հանքարդյունաբերական ձեռնարկությունը նախատեսում է տրամադրել 80 մլն դրամ։ Ծայրահեղ վատ վիճակում գտնվող տանիքներով շենքերի բնակիչները երկար են սպասել այդ աշխատանքներին։
