Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել անգամ նույն շենքի տարբեր հարկերում ապրող և շփում չունեցող անձանց

Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:

Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով:

Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:

Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Հաշվի առնելով աշխարհում կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը` ճամփորդելուց առաջ պատվաստվե՛ք կարմրուկի դեմ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print