Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

Ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։

 2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի հնարավոր դադարեցման մասին: Այս կապակցությամբ Ազգային վճարային քարտերի համակարգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Միր» վճարային համակարգն իր կողմից չի սահմանափակում Հայաստանի բանկերի հետ աշխատանքը:

Իր հերթին Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել «Միր» քարտերի իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներով: Կարգավորիչը նշել է, որ Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ են համագործակցելու՝ ելնելով ռիսկերի, այդ թվում ՝ պատժամիջոցների ռիսկերի կառավարման իրենց ռազմավարությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print