Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տրվել հնարավորինս արագ լքել երկիրը, տեղեկացնում է Ազգ-ը։
«Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալությունների վտանգը»,- նշվել է հաղորդագրության մեջ։ Նախարարության տվյալներով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները կանգնած են ձերբակալությունների ու անարդար դատավարությունների վտանգի առաջ։ «Այս համատեքստում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները Իրանում կալանավորված կամ ձերբակալված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու հարցում խիստ սահմանափակ են», – ասված է գերատեսչության հայտարարությունում: