Թուրքիան պատրաստվում է նավթ որոնել Մարմարա ծովում

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան 2024 թվականին ակնկալում է հարավ-արևելքի հանքավայրերից ապահովել երկրի նավթի իր պահանջարկի 10 տոկոսը, իսկ 2026 թվականին՝ 18 տոկոսը:

Թուրքական «Turkish Petroleum» (GEO) պետական նավթային ընկերությունը Մարմարա ծովի թուրքական հատվածում նավթի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը:

«Ընկերությունը Մարմարա ծովում Թեքիրդաղի, Բալըքեսիրի և Չանաքալեի ափերի մոտ նավթի հետախուզման արտոնագրեր է ստացել։ Այս երեք արտոնագրերով նավթի հետախուզումը կիրականացվի 95 055 հեկտար տարածքում 8 տարվա ընթացքում», – գրում է պարբերականը։

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան 2024 թվականին ակնկալում է հարավ-արևելքի հանքավայրերից ապահովել երկրի նավթի իր պահանջարկի 10 տոկոսը, իսկ 2026 թվականին՝ 18 տոկոսը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print