100-ից ավել ներգաղթյալ փորձել է Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ ներխուժել

Նախնական տվյալներով՝ միգրանտները հետ են ուղարկվել Մեքսիկա, մի քանի մարդ կալանավորվել է:

Ավելի քան 100 ներգաղթյալ, չնայած փշալարերին և խիստ անվտանգությանը, փորձել է ներխուժել Միացյալ Նահանգներ Մեքսիկայի հետ սահմանով, հայտնում է nypost.com-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ քաոսը սկսվել է այն բանից հետո, երբ Տեխասի ազգային գվարդիան փորձել է ապօրինի ներգաղթյալներին բաժանել փոքր խմբերի և մի պահ մի քանի կանանց և երեխաներին բաժանել է նրանց ուղեկցող տղամարդկանցից։

Նախնական տվյալներով՝ միգրանտները հետ են ուղարկվել Մեքսիկա, մի քանի մարդ կալանավորվել է:

Անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը մի քանի տարի շարունակ հակասությունների առարկա է դարձել հարավային նահանգների և դաշնային կառավարության միջև: Ամենալարված իրավիճակը ստեղծվել է Տեխաս նահանգում, որի նահանգապետ Գրեգ Էբոթը հանդես է գալիս անօրինական միգրացիայի կոշտ ճնշմամբ և դեմ է այս հարցում ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքականությանը։

Հանրապետական նահանգապետը սկսել է ապօրինի ներգաղթյալներին ավտոբուսներով տեղափոխել խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոն, Նյու Յորք և Չիկագո:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print