Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը։
Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև հանդիպումն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։
Հանդիպմանը քննարկվել են այն հարցերը, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ֆոնին։
Կողմերը պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։