Սպիտակ տունը հայտարարել է, որ որևէ հետք չի տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հայտնելով, որ տեղեկություն չունի Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին:
Ամերիկյան վարչակազմում նաև նշել են, որ ԱՄՆ-ն փորձում է ավելի շատ տեղեկատվություն ստանալ դեպքի առչնությամբ, գրում է Reuters-ը։
Սպիտակ տունը իր հերթին ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ․ «ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։