Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը։
Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Սյունիքում հոկտեմբերի 9-ին մինչև կեսօր կպահպանվի առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո՝ առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի +18․․․+25։