Հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում Հայաստանն 4։2 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ։
Հայաստանի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը, աչքի ընկավ նաև դարպասապահ Լուան Մյուլերը։
Հայաստանի հավաքականը այս պահին 6 միավորով խմբի առաջատարն է, Չեխիան 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը միավոր չունի և խմբում վերջին տեղում է։
Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ էր տարել Բոսիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 4:3 հաշվով։

