Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան  հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print