Հիշեցնենք, որ երեկ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Ազգային ժողովրդավարական բևեռից հայտնել են, թե ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում իրենց աջակիցների բնակարաններում:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարտի 24-ին կատարված առերևույթ ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության կողմից կատարվում են մեծածավալ անհետաձգելի գործողություններ, այդ թվում կատարվում են խուզարկություններ ոստիկանության ու ԱԱԾ-ի օժանդակությամբ։