Կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ․ ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն։

Մինչև 2023թ. ավարտը ԱԱԾ-ում ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20%-ը. տեղեկացրել  է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ հավելելով, որ ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57%-ով։

Նա անդրադարձել է նաև կիբերանվտանգությանը՝ նշելով, որ կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ։

ԱԱԾ կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգերին, նաև՝ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print