Շերեմետևո օդանավակայանի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ուղևորուհին պարզապես «կատակել է»

Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին բորտ-ուղեկցորդին հայտարարել է, որ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա: Օդանավակայանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է:Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ուղևորուհին «կատակել է», նրան նյարդայնացրել է բորդ-ուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը:Ուղևորի պայուսակում իրավապահները ռումբ չեն հայտնաբերել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print