Ավտոմայրուղում բախվել են մոտ 40 մեքենաներ

Բախման հետեւանքով երեք մեքենա այրվել է։

Գերմանիայում Վյուրցբուրգ քաղաքի ավտոմայրուղում տեղի է ունեցել խոշոր վթար, բախվել են մոտ 40 մեքենաներ, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ. 27 հոգի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է dpa-ն։

Ոստիկանության տվյալներով՝ վթարի զոհեր են դարձել 52-ամյա մի կին եւ երկու տարեկան մի երեխա։ Տուժածների մեջ եւս մեկ երեխա կա։Տեղի իշխանությունների տվյալներով՝ նախօրեին տեղի են ունեցել երեք վթարներ թաց ճանապարհի պատճառով։ Վթարների առաջին շղթայում բախվել են 17 մեքենաներ։Դրանից անմիջապես հետո այլ մեքենաներ են բախվել վթարի հետեւանքով կանգ առած մեքենաներին։ Բախման հետեւանքով երեք մեքենա այրվել է։ Կինը եւ երեխան տեղում մահացել են։ Մոտ կես ժամ անց տեղի է ունեցել եւս մեկ վթար, բախվել են երեք մեքենաներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print