Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում. Մակրոն

Մենք շփումների մեջ ենք մտել բոլոր մակարդակներում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ նախարարական։

«Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է ամրապնդել փոխգործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»․ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Փարիզի արձագանքը:

«Մենք շփումների մեջ ենք մտել բոլոր մակարդակներում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ նախարարական, որպեսզի կարողանանք առաջարկել մեր համագործակցությունն այն տեղեկատվության հիման վրա, որը մենք ունենք, և որը կարող է օգտակար լինել ռուսական կողմի համար», – ասել է Մակրոնը Ֆրանսիական Գվիանա ժամանելուն պես:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print